Նոր համագործակցություն, նոր հեռանկարներ
2015-04-08
Եվրասիա միջազգային համալսարանը պայմանագրերի, համաձայնագրերի և փոխըմբռնման հուշագրերի շրջանակներում համագործակցում է ազգային և միջազգային հաստատությունների հետ` նպատակ ունենալով ամրապնդել ԵՄՀ-կազմակերպություններ-հասարակություն կապը, նպաստելով կրթական համակարգերի կատարելագործմանը, կրթական հանրության և հասարակական այլ ոլորտների ներկայացուցիչների (անհատների և կազմակերպությունների) միջև կառուցողական փոխհարաբերությունների ստեղծմանն ու ամրապնդմանը:
Հունվարի 26-ին Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը հուշագիր ստորագրեց «ՋԻ Սոֆտ» ընկերության ներկայացուցիչների` Սպարտակ Պետրոսյանի և Լևոն Սիրունյանի հետ:
«Ջի Սոֆտ» ընկերությունը, հանդիսանալով Ռուսական 1C ընկերության պաշտոնական ներկայացուցիչ, իր առջև խնդիր է դրել` նպաստել բիզնեսի զարգացմանը Հայաստանում: Բիզնեսի վերահսկումը և ավտոմատացումը կնպաստի
առավել էֆֆեկտիվ և շահութաբեր կերպով վարել գործընթացները, որն իր հերթին կբերի հնարավորինս շահույթ ստանալ ցանկացած իրավիճակում:
Հուշագրի նպատակն է զարգացնել ուսանողների և շրջանավարտների մասնագիտական գործնական հմտությունները: Բարձրացնել աշխատաշուկայում համալսարանի ուսանողների և շրջանավարտների մրցունակությունը: Աշխատաշուկային ինտեգրել մասնագիտական փորձառություն չունեցող ուսանողներին և շրջանավարտներին:
«ՋԻ Սոֆտ» ընկերությունը Եվրասիա միջազգային համալսարանի Կարիերայի զարգացման և գործատուների հետ կապի կենտրոնի հետ համատեղ կկազմակերպեն գործնական հմտությունների զարգացման արտալսարանային դասընթացներ, վիրտուալ օգտագործման համար կնախապատրաստեն մասնագիտական հմտությունների զարգացման վերաբերյալ նյութեր: Դասընթացքի ընթացքում լավագույնս դրսևորած ուսանողներն ու շրջանավարտները կընդգրկվեն պոտենցիալ գործատուների բազայում` թափուր աշխատատեղեր առաջանալու դեպքում առաջնահերթությունից օգտվելու համար:
www.eiu.am