Gsoft ծրագրերի սպասարկման մասնագետներն ավելանում են

2015-04-11
Մարտի 26-ին «ՋԻ Սոֆտ» ընկերությունը ԵՄՀ ուսանողներին ու շրջանավարտներին հանձնեց բիզնես ավտոմատացման համակարգեր դասընթացի վկայականներ ու հավաստագրեր: Ընկերությունը 4 շաբաթ շարունակ կազմակերպել էր բիզնես ավտոմատացման գործնական հմտությունների զարգացման արտալսարանային դասընթացներ:

Ուսանողների՝ դասընթացին մասնակցության ընտրությունը կատարվել էր նախապես տրված հայտարարության դիմումների հիման վրա՝ համալսարանի Կարիերայի զարգացման և գործատուների հետ կապի կենտրոնի և «ՋԻ Սոֆտ» ընկերության հետ համատեղ:

Ընկերության ներկայացուցիչներին և դասընթացի մասնակիցներին նախ ողջունեց ԵՄՀ ռեկտոր Սուրեն Օհանյանը և իր շնորհակալությունը հայտնեց ընկերության ներկայացուցիչներին` իրենց ազատ օրերի հաշվին ուսանողների համար դասընթացը կազմակերպելու և անցկացնելու համար:

«Այսօր աշխատաշուկային անհրաժեշտ են մասնագիտական տեսական և գործնական հմտություններ, որակական բարձր հատկանիշներ ունեցող ուսանողներ և շրջանավարտներ: Սիրելի ուսանողներ, քանի որ այսօր աշխատանքի անցնում են մրցույթով, ապա գործատուն Ձեզ բարեհամբույր կերպով կհրավիրի մրցույթի, որին կարող են մասնակցել նաև բազմաթիվ այլ մրցակիցներ: Գործատուին այլևս չի հետաքրքրում դիպլոմի ծագումը, առաջ է անցնում նա, ով ունի տեսականը գործնականի հետ համադրող հմտություններ: Համալսարանը և Կարիերայի զագացման ու գործատուների հետ կապի կենտրոնը համակողմանի աշխատանքներ են տանում «գործատու-շրջանավարտ» ծրագրով մասնագետների պատրաստման ուղղությամբ»,-նշեց Ս. Օհանյանը:

«ՋԻ Սոֆտ» ընկերության ներկայացուցիչը  ողջունեց ու կարևորեց ԵՄՀ-ի պատրաստակամությունը` ուսանողներին մոտիվացնելու և լրացուցիչ դասընթաց կազմակերպելու համար:

«ԵՄՀ-ն այն եզակի բուհերից էր, որ արձագանքեց մեր առաջարկությանը, համախմբեց ուսանողներին և միասնական ուժերով անցկացրեցինք այս դասընթացը: Շատ ուրախ ենք տեսնել նման մոտիվացված ուսանողներ, ովքեր ամեն պահի պատրաստ են յուրացնել նոր գիտելիքներ: Դասընթացը կրում է շարունակական բնույթ: Հույս ունեմ, որ առաջիկայում մեր կադրերի շարքում կտեսնենք մեծ թվով եվրասիականների, նամանավանդ այս պահին էլ կան ուսանողներ, որոնց կառաջարկվի համապատասխան աշխատանք»:

Հ. Գ Հիշեցնենք, որ դեռևս հունվարի 26-ին Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը հուշագիր ստորագրեց «ՋԻ Սոֆտ» ընկերության ներկայացուցիչների հետ:

Բիզնեսի վերահսկումը և ավտոմատացումը կնպաստի առավել էֆֆեկտիվ և շահութաբեր կերպով վարել գործընթացները, որն իր հերթին կբերի հնարավորինս շահույթ ստանալ ցանկացած իրավիճակում:

www.eiu.am











Գրասենյակ: 060 610808     Սպասարկման բաժին: 096 639391, 096 639390, 096 639392 Developed by 5165m Studio