Բիզնեսի վերահսկումը և ավտոմատացումը կնպաստի առավել էֆֆեկտիվ և շահութաբեր կերպով վարել գործընթացները, որն իր հերթին կբերի հնարավորինս շահույթ ստանալ անգամ այս իրավիճակում:

2015-06-10

«Gsoft» բիզնես ավտոմատացման համակարգին տեղյակ մասնագետների թիվն աճում է

 

Հունիսի 10-ին  «ՋԻ Սոֆտ» ընկերությունը ԵՄՀ ուսանողներին ու շրջանավարտներին հանձնեց բիզնես ավտոմատացման համակարգեր դասընթացի երկրորդ փուլի վկայականներն ու հավաստագրերը: Ընկերությունը 6 շաբաթ շարունակ կազմակերպել էր բիզնես ավտոմատացման գործնական հմտությունների զարգացման արտալսարանային դասընթացներ:

 

Ուսանողների՝ դասընթացին մասնակցության ընտրությունը կատարվել էր նախապես տրված հայտարարության դիմումների հիման վրա՝ համալսարանի Կարիերայի զարգացման և գործատուների հետ կապի կենտրոնի և «ՋԻ Սոֆտ» ընկերության հետ համատեղ: Ներկայացված հայտերից դասընթացին մասնակցելու իրավունք էին ստացել 20 ուսանող և շրջանավարտ, սակայն դասընթացը կարողացան հաղթահարել ընդամենը 12-ը, որոնցից 7-ը ստացել են դասընթացն ավարտելու վկայական, իսկ հինգը՝ մասնակցության:

 

Ընկերության ներկայացուցիչներին և դասընթացի մասնակիցներին նախ ողջունեց ԵՄՀ ռեկտոր Սուրեն Օհանյանը և իր շնորհակալությունը հայտնեց ընկերության ներկայացուցիչներին` իրենց ազատ օրերի հաշվին ուսանողների համար անվճար դասընթաց կազմակերպելու և անցկացնելու համար:

 

«Այսօր աշխատաշուկային անհրաժեշտ են մասնագիտական տեսական և գործնական հմտություններ, որակական բարձր հատկանիշներ ունեցող ուսանողներ և շրջանավարտներ: Ներկայումս միայն դիպլոմը չէ, որ հնարավորություն է ընձեռում մասնագիտանալ որևիցե բնագավառում: Կարճաժամկետ դասընթացների միջոցով նույնպես կարելի է ավելի արագ ձեռք բերել մասնագիտական  որակավորում և ունենալ կայուն աշխատանք: Այսպիսի հնարավորություն է ընձեռում  «ՋիՍոֆտ» ընկերությունը ԵՄՀ ուսանողների և շրջանավարտների համար: Հենց այդ նկատառումներից ելնելով՝ համալսարանի Կարիերայի զագացման ու գործատուների հետ կապի կենտրոնը կշարունակի համակողմանի աշխատանքներ տանել «գործատու-շրջանավարտ» ծրագրով մասնագետների պատրաստման ուղղությամբ»,-նշեց Ս. Օհանյանը:

 

«ՋԻ Սոֆտ» ընկերության ներկայացուցիչ Սպարտակ Պետրոսյանը ողջունեց ու կարևորեց ԵՄՀ-ի պատրաստակամությունը` ուսանողներին մոտիվացնելու և լրացուցիչ դասընթաց կազմակերպելու համար:











Գրասենյակ: 060 610808     Սպասարկման բաժին: 096 639391, 096 639390, 096 639392 Developed by 5165m Studio