Brainwave-ը արթ հավելված է , որը նկարելու և երաժշտության միջոցով կարճ ժամանակահատվածում օգնում է կարգավորել hուզական լարվածությունը, տրամադրության անկումները, տագնապայնությունը, առօրյա սթրեսները ՝ կանխարգելելով հուզական անկայունության հետևանքով առաջացող հոգեսոմատիկ ախտանիշները և բարելավում է ուղեղի աշխատանքը: Մասնակիցը ընտրելով նկարչական գործիք՝վրձին, մատիտ, գունապնակից՝ գույն կամ երկրաչափական պատկեր, ստեղծում է որևէ նկար, որի ընթացքում ծրագիրը հետազոտում է մասնակցի հուզական վիճակը և ընտրում վերջինիս շտկման համար համապատասխան երաժշտություն: Նկարելն ավարտելուց հետո մասնակցին առաջարկվում է ընտրել հետևյալ պատուհաններից մեկը ՝ “պահպանել նկարը և ավարտել”, “ավարտել”, “հրաժարվել” : Առաջին երկու տարբերակների ընտրության դեպքում բացվում է պատուհան Ձեր նկարի վերլուծությամբ, որի աջ կողմում գրված են Ձեր հուզական վիճակի և անձնային տեսակի բնութագրերը, իսկ ձախ կողմում՝ պատկեր, որին սեղմելով կարող եք լսել համապատասխան թերապևտիկ երաժշտությունը: Հաճելի ժամանց:

 

Անվտանգության քաղաքականություն ավելին











Գրասենյակ: 060 610808     Սպասարկման բաժին: 096 639391, 096 639390, 096 639392 Developed by 5165m Studio