
Շունչ հաղորդիր երկրաչափական պատկերներին. ո՞վ ասաց, որ չի կարելի մի քանի պարզ պատկերների համակցմամբ անգամ բնապատկեր ստանալ: Հավելվածի ցուցադրական հոլովակը խոսուն վկայությունն է մեր համոզման, որ հասարակ եռանկյունին, շրջանն ու քառակուսին մտքի թռիչքով կարող են շունչ առնել եւ, ինչու չէ՝ ներշնչանքի աղբյուր դառնալ:
Կրկնօրինակիր տրված ցուցանմուշները՝ ընթացիկ աշխատանքը բնօրինակի հետ ցանկացած պահի համեմատելու հնարավորությամբ: Երկրաչափական պատկերներն այստեղ ցանկացած գույն, չափ եւ դիրք ընդունելու հնարավորություն են ընձեռում: Հավելվածն ինքնուրույն կհամեմատի եւ կգնահատի կերտված պատկերը: Դեռ ավելին՝ կիսվիր առավել հաջողված աշխատանքներով սոցիալական ցանցերում: Եվ ուրեմն առաջ, չէ՞ որ Drawit-ի օգնությամբ կարող ես…
• զարգացնել ստեղծագործական միտքդ. ստացիր նոր պատկերներ, որոնք ըստ արժանվույն կգնահատվեն հավելվածը մշակողների կողմից եւ, բարձր գնահատականի արժանանալու դեպքում, մարտահրավեր կդառնան այլ օգտագործողների համար: Ընդ որում, պատկերների տվյալների բազայում դրանք հեղինակի մասին տեղեկություններով կբեռնվեն:
• բարդը պարզ տեսնել, զարգացնել երկրաչափական հմտություններն ու ստեղծագործական միտքը: Այս համապատկերում ո՞վ գիտի՝ էլ ինչպիսի հաջողությունների կարող ես հասնել:
• ներշնչել, ներշնչվել եւ գործել այնպես, որ միջոցն այլեւս խոչընդոտ չլինի քեզ համար:
Անվտանգության քաղաքականություն ավելին